«Տոտենհեմի» հարձակվող Տիմո Վերները խոսել է թիմի կազմում իր դեբյուտային գոլի մասին, որը խփեց Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (3-1).
«Ուզում էի տոնել, բայց հետո, երբ տեսա, որ ոչ ոք չի գալիս, հիշեցի, որ հաշիվը դեռ 1-1 է, և մենք պետք է ևս մեկ գոլ խփենք»,- Վերների խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Անգլիայի առաջնությունում 27 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 50 միավոր։
Լոնդոնյան թիմը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:
























































