ԱՊԼ 27-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին» և ոչ-ոքի՝ 2-2 ավարտեց խաղը։
Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Ջեկքսոնը (35) և Դիսասին (83), իսկ տանտերերի կազմում Ռոերսլև Ռասմուսենը (50) և Վիսան (69):
Այս խաղից հետո «Չելսին» 36 միավորով 11-րդն է, իսկ «Բրենթֆորդը» 26 միավորով՝ 15-րդը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լիվերպուլը» արտագնա խաղում վերջին պահին հաղթեց «Նոթինգհեմին»։
Հանդիպման միակ գոլը հեղինակեց հյուրերի ֆուտբոլիստ Նունյեսը խաղի հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին։