«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները վաղը կորոնավիրուսի թեստ են հանձնելու։
Ակումբի գլխավոր տնօրենը նշել է, որ վաղը ակումբի մարզչական շտաբի, ֆուտբոլիստների ու մյուս աշխատակիցների միջև հանդիպում է լինելու, որի ընթացքում քննարկվելու է առաջիկա անելիքները մինչև ապրիլի 10-ը։
Մեդվեդևը նաև հաստատել է, որ վաղը ակումբի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնելու։
«Զենիթը» մինչև մարտի 22-ը դադարեցրել է մարզումները։