«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է Marca-ն։
Իսպանացի պաշտպանը այսօր չէր մասնակցել թիմի մարզմանը։ Նրա նոր թեստի պատասխանը բացասական է եղել։ Նաչոն կարող է մասնակցել առաջիկա հանգստյան օրերին «Ուեսկայի» դեմ Լա լիգայի շրջանակում կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով է վարակված նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ նոր է ապաքինվել ու միացել թիմին։