ՖԻՖԱ-ն միանում է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։
Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ն 10 միլիոն դոլար է նվիրաբերելու Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Ավելին, ՖԻՖԱ-ն քննարկում է համաշխարհային ֆոնդ ստեղծել, որը ֆուտբոլի օգնությամբ կպայքարի կորոնավիրուսի պատճառով տնտեսությունում առաջացած վնասների դեմ։
Մարտի 12-ին Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համավարակ։