Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Խաղի 36-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը բացել է հաշիվը: Մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստները պատասխան գոլը խփել են հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ. աչքի է ընկել Ադամ Լալանան:
«Լիվերպուլն» առաջին միավորները կորցրեց ընթացիկ առաջնությունում: Այս ոչ-ոքիից հետո Կլոպի գլխավորած թիմը 25 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, Սուլշերի գլխավորած թիմը 10 միավորով 13-րդն է: