Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին, հետաձգվել է Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառով:
Արդեն հայտնի է դարձել, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» մերժել են Էլ կլասիկոն Մադրիդում անցկացնելու տարբերակը։