Խորվաթիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է հայ լրագրողների հարցերին ու կիսվել խաղից ունեցած սպասելիքներով։
-Երկու տարի առաջ Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները մրցել են միմյանց հետ ու ոչ-ոքի են խաղացել։ Այն ժամանակ Հայաստանի հավաքականն այլ մարզիչ էր գլխավորում։ Ուսումնասիրե՞լ եք մեր նոր հավաքականը, ի՞նչ տարբերություններ կան և արդյոք աճ նկատո՞ւմ եք։
-Երկու տարի առաջ բավականին բարդ հանդիպում ենք ունեցել, բավականին ագրեսիվ մրցակցի դեմ։ Վաղն էլ մեզ համար շատ դժվար է լինելու, բայց մենք մեծ ցանկությամբ մոտենում ենք վաղվա խաղին՝ միավոր վաստակելու ակնկալիքով։
-Արդյոք Ձեզ համար սպասելի՞ էր, որ Հայաստանի հավաքականն այս պահի դրությամբ կլինի խմբից դուրս գալու հավակնորդներից մեկն ու այսչափ միավորներ կունենա։
-Ակնկալում էինք, որ Հայաստանի հավաքականը կլինի այն թիմը, որը լավ մրցակցություն կծավալի։ Վաղվա խաղում ևս ակնկալում ենք բարդ հանդիպում, հատկապես, որ Հայաստանի հավաքականը խաղալու է տանը՝ երկրպագուների աջակցությամբ։ Վաղվա խաղին մոտենալու ենք որպես բավականին բարդ հանդիպում։
-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, բացի ֆուտբոլից։
-Բավականին լավ տպավորություններ ենք ստացել Հայաստանից, լավ մարդիկ կան այստեղ։ Ամեն ինչ շատ լավ է, բայց մենք կենտրոնանում ենք բացառապես վաղվա խաղի վրա։
-Նշեցիք, որ Հայաստանի հավաքականն ագրեսիվ թիմ է։ Էլ ի՞նչ առավելություններ կառանձնացնեիք։
-Բավականին կազմակերպված ու լավ թիմ ունեք, լավ հարձակման գիծ ու նաև լավ հակագորհներ եք անցկացնում։ Մրցակցին ուսումնասիրել ենք որպես թիմ, չեմ սիրում առանձնացնել անհատ խաղացողների։