Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա առողջապահության նախարար Կարլ-Ժոզեֆ Լումանը հայտարարել է, որ այս տարածաշրջանում բոլոր հասարակական իրադարձությունները պետք է դադարեցվեն։
Այսպիսով, Բունդեսլիգայի մի քանի հանդիպումներ կարող են անցնել առանց հանդիսականների: Դրանց թվում է Ռուրյան դերբին ՝ Դորտմունդի «Բորուսիայի» և «Շալկեի» միջև ՝ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում: Հնարավոր է, որ դատարկ տրիբունաներով հանդիպումներ կարող են անցկացվել Մյունխենգլադբախի «Բորուսիա» — «Քյոլն», «Քյոլն» — «Մայնց», «Ֆորտունա» — «Պադորբորն» մրցավեճերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպումը կարող է հետաձգվել կամ ամենայն հավանականությամբ՝ առանց հանդիսականների անցկացվի: Նույնը վերաբերվում է նաև «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև հանդիպմանը։