Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև կարող է անցնել առանց հանդիսականների (1-1․ առաջին հանդիպում) `կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ կատալոնական L’Esportiu հրապարակման, Կատալոնիայի սպորտի և առողջապահության նախարարները կողմ են խաղը դատարկ տրիբունաներում անցկացնելու որոշմանը: Որոշումը դեռ վերջնական չէ, «Բարսելոնան» այդ մասին չի տեղեկացվել:
Իտալիան կորոնավիրուսի տարածման համար աշխարհում երկրորդ ամենամեծ բռնկում ունեցող երկիրն է: Երկրում գրեթե 7,5 հազար մարդ հիվանդացել է: Իսպանիայում ներկայումս վարակված է 700-ից քիչ մարդ: