Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը ամփոփել է Բունդեսլիգայի 25-րդ տուրի ՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղի արդյունքը (1-2):
«Հիմա մենք գործին նոր մոտեցում ունենք: Մենք ընդունում ենք մարտը, ինչպես այսօր, գնում ենք պայքարի և չենք նահանջում:
Մի քանի շաբաթ առաջ այլ կերպ էր: Այժմ մենք ունենք այլ կերպար, մենք դրա վրա աշխատում ենք մարզման գործընթացում, և Էրլինգը ու Ջանը շատ, շատ մեծ ներդրում ունեն՝ իրենց խաղաոճի շնորհիվ:
Այժմ մեր թիմն ունի «ստեղծագործողների» և «ծանր աշխատանք կատարողների» ճիշտ համադրություն, ինչպես նաև խաղացողներ, որոնք ի վիճակի են կատարել երկու դերը միաժամանակ:
Այժմ մենք պետք է հաղթենք հաջորդ երեք հանդիպումները, չնայած Փարիզում մենք կարող ենք պարտվել 6-7 հաշվով, եթե նույն կերպ խաղանք:
Մենք պարզապես պետք է հաղթենք առաջնության մյուս երկու հանդիպումներում, որպեսզի լավ դիրքում լինենք և պատրաստ լինենք ապրիլի 4-ին «Բավարիայի» դեմ խաղին:
Մյունխենյան թիմը այժմ շատ լավն է, և մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը», — մեջբերում է Հումելսին Kicker-ը: