«Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեն հայտնել է, որ «Լիվերպուլի» իր նախկին թիմակից, «Ալ Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն փորձել է սենեգալցուն համոզել միանալ իր սաուդյան ակումբին։
«Ես խոսում էի Ֆիրմինոյի հետ և մտածեցի, որ նա փորձում է ինձ ստիպել գնալ սխալ ակումբ… Կատակում եմ: Նա ինձ երկու-երեք անգամ զանգահարեց՝ փորձելով համոզել, որ գնամ Ալ-Ահլի»,- Մանեի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ֆիրմինոյի՝ «Ալ Ահլի» տեղափոխվելու մասին հայտարարվել է հուլիսի 4-ին։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ սաուդյան այս ակումբի ղեկավարությունը ցանկանում էր վերամիավորել բրազիլացու կապը Մանեի հետ, սակայն սենեգալցի ֆուտբոլիստը օգոստոսի 1-ին լքեց Մյունխենի «Բավարիան» և տեղափոխվեց «Ալ-Նասր»։
























































