Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վիճակի մասին՝ նշելով, որ վնասվածքից լիովին ապաքինվելու համար նրան կպահանջվի մոտ մեկ ամիս։
«Պոգբան երեկ լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ, այսօր նա պետք է ապաքինվեր։ Նա մեզ համար կարևոր է խաղացող է։ Կարծում եմ, որ նրա ապաքինումը կտև մեկ ամիս։ Ամեն դեպքում, սկզբնական շրջանում նա կլինի ոչ թե մեկնարկում, այլ կմտնի փոխարինման: Պետք է վստահ լինել, որ նրա ծունկն այլևս խնդիրներ չի առաջացնի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Անցած մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով ընդամենը 10 խաղ է անցկացրել։