Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին դիմել է ակումբի երկրպագուներին։ 36-ամյա իտալացին կարող է հեռանալ թուրինյան ակումբից։
«Այստեղ ես շատ բան սովորեցի: Ավելի շատ, քան կարծում էի։ Այսօրվա իրականությունը մի վայրում, որը ես դեռ ընկալում եմ որպես տուն: Շնորհակալություն «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներին առաջին օրվանից մինչ այսօր ինձ աջակցելու համար»․- գրել է Բոնուչին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Լացիոն», ինչպես նաև «Այաքսը»։
Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 դեղին քարտի հեղինակ։
























































