«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն խոսել է նոր մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակի մասին.
«Մենք շատ լավ կազմ ունենք՝ պայքարելու ամեն ինչի համար: Մենք շատ մրցունակ ենք և ամեն ինչ հիանալի ենք անում։ Այս տարի մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է։ Անցած մրցաշրջանում, չնայած լիգայի գավաթին, մենք դուրս չեկանք խմբից»,-Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
2022/23 մրցաշրջանում «Բարսելոնան» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից և դուրս մնաց Եվրոպայի լիգա, որտեղ փլեյ-օֆֆում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կհանդիպի «Խետաֆեի» հետ։
























































