«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆրանսիացիուն հավակնում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մանկունիանցիները պատրաստ են խաղացողի համար առաջարկել 30 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարին հավակնում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»։
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։