«Բարսելոնայի» երկու խաղացող փոխել են իրենց համարները 2023/24 մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի կայքը։
Ռաֆինյան, որը նախկինում կրում էր 22 համարը, այժմ կխաղա 11 համարով: Նախկինում այս համարի մարզաշապիկը պատկանում էր Ֆեռան Տոռեսին:
Տոռեսն ինքն էլ ընտրել է 7-րդ համարը, որը պատկանում էր Ուսման Դեմբելեին։ Ֆրանսիացուն մեկ քայլ է բաժանում ՊՍԺ տեղափոխվելուց:
Լա Լիգայի կայքում «Բարսելոնայի» հայտացուցակում Դեմբելեն համարակալված չէ։
«Բարսելոնան» Լա Լիգայի նոր մրցաշրջանում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին «Խետաֆեի» հետ արտագնա խաղում:
























































