Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, տեղեկացնում է Noticias de Gipuzkoa-ն։
Ըստ աղբյուրի՝ Զախարյանն ընդգրկված է իսպանական ակումբի շորթ-լիստում, կողմերը կապի մեջ են։ «Դինամոն» Արսենի համար պահանջում է 15 միլիոն եվրո, սակայն «Ռեալ Սոսյեդադը» գիտակցում է Ռուսաստանի առաջնությունից երիտասարդ խաղացողի տեղափոխության ռիսկայնությունը, հետևաբար, դիտարկում է այլ տարբերակներ ևս
20-ամյա Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
























































