«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին հաստատել է Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ։
«Ուսման Դեմբելեն պատրաստվում է մեկնել Փարիզ. Գործարքն ավարտված է, մնում է ստորագրել բոլոր փաստաթղթերը»,- Ալեմանիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը կգնի 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերը 50 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































