Խուլեն Լոպետեգին հեռացել է «Վուլվզի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Իսպանացի մասնագետի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ կողմերի համաձայնությամբ խզվել է։ Լոպետեգիի հետակումբը կլքի նաև նրա մարզչական շտաբը։
Նշվում է, որ Լոպետեգիի հեռանալու պատճառը մի քանի առանցքային հարցերի շուրջ ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններն էին։
Լոպետեգին «Վուլվերհեմփթոնը» գլխավորել է 2022 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ ակումբը պահպանել է իր տեղը Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջում՝ 19-ից բարձրանալով մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական։
























































