Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ հաղթեց «Լուդոգորեցին» 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ 34-րդ րոպեին։ Դաշտի տերերից 40-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Տոմաշևիչը։ 53-րդ րոպեին Մարոչկինի խփած գոլը հաղթանակ պարգևեց ղազախական ակումբին։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը «Աստանայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ Վարազդատ Հարոյանը թիմի հայտացուցակում էր, բայց խաղաժամանակ չստացավ։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին։ Զույգի հաղթողը ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Այաքսի» հետ։
























































