«Լացիոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Միդտյուլանդի» վինգեր Գուստավ Իսակսենի հետ։
22-ամյա դանիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի գումարը գնահատվում է 12 մլն եվրո։
Իսակսենը իտալական ակումբում հանդես կգա 18-րդ համարի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանում Իսակսենը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































