«Ռոմայի» և «Ատալանտայի» միջև բանակցություններ են սկսվել 32-ամյա կոլումբիացի կենտրոնական հարձակվող Դուվան Սապատայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Բերգամոյի ակումբը պատրաստ է բաց թողնել հարավամերիկացուն, ով թիմում է հանդես գալիս 2020 թվականից։
Սապատայի և «Ատալանտայի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Նախորդ մրցաշրջանում Դուվանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































