«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին։
«Հաջողակ մարզիչները սովորաբար չեն բավարարվում փոքր նախագծերով, բացառությամբ Անչելոտիի աշխատանքը «Էվերտոնում»: Մարդիկ կարծում էին, որ դա վերջն է, բայց հետո նա գլխավորեց «Ռեալը» և նորից հաղթեց ամեն ինչ:
Որպես մադրիդիստ և Անչելոտիի երկրպագու՝ հուսով եմ, որ Կարլոն դեռ երկար կմնա «Ռեալում», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Մարզչական կարիերայի ընթացքում մասնագետը 30 տիտղոս է նվաճել։ Այժմ նա գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
























































