Բրազիլացի կենտրոնական պաշտպան Նաթան Դե Սոուզան կարիերան կշարունակի «Նապոլիում»:
Իտալական ակումբը խաղացողին գնել է «ՌԲ Բրագանտինոյից»։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվել։
22-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Ֆլամենգոյում», որտեղ 18 խաղ է անցկացնել հիմնական կազմում։
2021 թվականի գարնանից Նաթանը խաղում է «ՌԲ Բրագանտինոյում»։ Բրազիլիայի առաջնությունում նա անցկացրել է 80 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
























































