«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական միացել է «Ատալանտային»: 24-ամյա հարձակվողի տրանսֆերի մասին հայտնել է իտալական ակումբը։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը կազմել է 25 մլն եվրո։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Սկամակային «Վեսթ Հեմը» գնել է «Սասուոլոյից» մեկ տարի առաջ 36 միլիոն եվրոյով: Անգլիական թիմի կազմում Ջանլուկան անցկացրել է 27 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
Սկամական Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում։
























































