Լոնդոնի «Չելսին» հետաքրքրվում է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսիծառայություններով, հայտնում է Evening Standard-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը կարող է ֆուտբոլիստին գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը և ղեկավարությունը դիտարկում են արգենտինացու թեկնածությունը՝ որպես «Բրայթոնի» և Էկվադորի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի այլընտրանք։
Կայսեդոյի համար «Բրայթոնը» պահանջում է 116 մլն եվրո։
29-ամյա Պարեդեսը ՊՍԺ-ում հանդես գալիս 2019 թվականի հունվարից։
























































