Անգլիական «Նյուքասլը» ապահովել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար։
Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «կաչաղակները» ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ (0-0) և 2022/23 մրցաշրջանի ավարտին երաշխավորեցին իրենց տեղը լավագույն քառյակում։
Այսպիսով, «Նյուքասլը» 2002/03 մրցաշրջանից հետո առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։
«Նյուքասլը» վաստակել է 70 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը Պրեմիեր լիգայում՝ երաշխավորելով տեղը լավագույն քառյակում։ «Լեսթերը» 31 միավորով 18-րդն է:
























































