«Աստանայի» գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Ղազախստանի Սուպերգավաթի՝ «Կայսարի» հետ խաղից հետո խոսել է թիմի հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի մասին:
«Աստանան», հիշեցնենք, 1:0 հաշվով հաղթանակ է տարել ու նվաճել Ղազախստանի Սուպերագավաթը.
«Շատ ուրախ եմ, որ Տիգրանը մեր թիմում է, նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա այսօր կարող էր ավելի լավ խաղալ, բայց շատ էր գնդակի կորուստը: Սա տեղի էր ունենում շատ մեծ ցանկության պատճառով, բայց նա շատ բանի է ընդունակ, նա ձախ ոտքով լավ հարվածների է տիրապետում, լավ արագություն ունի, մեն-մենակ դուրս գալուց հետո իրեն լավ է դրսևորում: Բայց սա նրա միայն առաջին խաղն էր, Տիգրանն իրեն դեռ կդրսևորի»,- ասել է Բիլեկը: