Ճապոնական J լիգայի 6-րդ տուրի խաղում «Շոնանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գամբա Օսակային»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Բոլոր 4 գոլերը խփել է Շուտո Մասինոն։
Հատկանշական է, որ 23-ամյա ճապոնացին պոկեր է ձևակերպել ընդամենը 21 րոպե ընթացքում, որը Ճապոնիայի առաջնության նոր ռեկորդ է։ Այս մրցաշրջանում նա արդեն իր ակտիվում ունի 5 գոլ և լավագույնն է առաջնության ռմբարկուների մրցավազքում։
Վերջերս ֆուտբոլիստը մասնակցել է նաև Ճապոնիայի հավաքականի՝ Կոլումբիայի հետ ընկերական խաղին։ Ընդհանուր առմամբ՝ նա 5 հանդիպում է անցկացրել հավաքականում և դարձել է 3 գոլի հեղինակ։ Շուտոն ընդգրկված էր հավաքականի հայտացուցակում նաև ԱԱ-2022-ի համար, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ Աշխարհի առաջնությունում։