Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը instagram-յան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Ղազախստանի Սուպերգավաթի հաղթական հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Աստանան» առավելության հասավ Տիգրան Բարսեղյանի նախկին թիմի ՝ «Կայսարի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց «Աստանայի» հաղթանակով ՝ 1։0 հաշվով։
«Աստանայի» կազմում հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինվելով 69-րդ րոպեին:
Հավելենք, «Աստանան» 5-րդ անգամ դարձավ Ղազախստանի սուպերգավաթակիր: