Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հայր կդառնա: Ադամյանն ու կինը՝ Աննան, հատուկ միջոցառման ընթացքում պարզել են ապագա երեխայի սեռը. նրանք տղա կունենան:
«4 տարվա սպասումից, բազում ցավերից և ծանր ապրումներից հետո հիմա նա իմ ներսում է՝ մեր ոսկե տղան: Մենք փոքր տղայի ենք սպասում: Ամեն դեպքում, սեռը կարևոր չէ: Մեկ բան է հստակ՝ այս հրաշքն արդեն անսահման սիրելի է:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս օրն անցկացրին մեզ հետ»,- գրել է Աննան Instagram-ի իր էջում: Ի դեպ, սոցիալական ցանցում նա արդեն գրանցվել է որպես Ադամյան:
View this post on Instagram