Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է մոտիվացրել թիմակիցներին հանդերձարանում ԱԱ-2022-ի՝ Մեքսիկայի դեմ խաղի ընդմիջմանը: Հիշեցնենք՝ այդ հանդիպման առաջին կեսն ավարտվել էր 0-0 հաշվով, իսկ երկրորդ կեսում արգենտինացիները երկու գոլ էին խփել և հաղթանակ տարել 2-0 հաշվով.
«Հիշում եմ՝ ինչպես խոսեցի տղաների հետ հանդերձարանում: Նրանց ասացի՝ «Գիտեմ, որ այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բարդ է: Մենք պետք է փորձենք դուրս գալ այս վիճակից: Մոռացե՛ք, թե մենք ինչպես էինք խաղում առաջին կեսում: Խաղացեք այնպես, ինչպես միշտ»:
Մենք 35 անպատելի խաղ էինք անցկացրել, և գիտեինք, որ եթե գործենք այնպես, ինչպես միշտ, ապա կհաղթենք Մեքսիկային: Չնայած՝ մեքսիկացիները հիանալի թիմ էին, և մեզ համար դա բարդ փորձություն էր նրանց խաղաոճի պատճառով, բայց մենք գիտեինք, որ հավասար պայմաններում մենք գերազանցում ենք նրանց: Եթե մենք խաղայինք այնքան հանգիստ և համբերատար, ինչպես միշտ, մենք կհաղթեինք:
Բայց ամենաբարդը համբերատարություն և հանգստություն ձեռքբերելն էր, որպեսզի չարագացնեինք իրադարձությունները: Մենք ուղղակի պետք է սպասեինք, թե երբ ազատ տարածություն կունենանք: Երբեմն անհանգստությունը մեզ նյարդայնացնում էր, ստիպում էր ավելի արագ խաղալ, և մենք մի քանի հիմար գնդակներ կորցրինք, բայց այդպիսի խաղի համար դա նորմալ էր»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն: