Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ընտրել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության ամենադժվար հանդիպումը։
Հիշեցնենք, որ Արգենտինան հաղթեց մրցաշարում և դարձավ աշխարհի չեմպիոն:
«Ամենադժվար հանդիպո՞ւմը․․․ Մեքսիկայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը։ Բացարձակապես ամեն ինչ որոշվեց այս խաղում, եթե մենք չհաղթեինք, կարող էինք ընդհանրապես դուրս չգալ խմբից։
Մենք պետք է հաղթեինք՝ անկախ ամեն ինչից: Նաև կարծում եմ, որ սա մեր հավաքականի վատագույն հանդիպումն էր Աշխարհի առաջնությունում»,- ասել է Մեսսին Urbana Play ռադիոյի եթերում։