Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պատրաստել է 2021թ. հակադոպինգային կանոնները: Այն ուսումնասիրել է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / ՀՀԳ /:
Փետրվարի 24-ին ՀԱՕԿ-ը ստացել է համապատասխան նամակ-գրություն, որով ՀՀԳ-ն հաստատել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային կանոնների տարբերակը լիովին համապատասխանում է ՀՀԳ-ի օրենսգրքին:
Առաջիկա մարտի վերջերին, ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում կտեղադրվի այդ կանոնները, որին կարող են ծանոթանալ ՀՀ ազգային մարզական ֆեդերացիաները:
ՀԱՕԿ-ի աշխատակազմի հակադոպինգային աշխատանքները համակարգող, գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանն ասել է, որ 2021թ. բոլոր երկրների ազգային օլիմպիական կոմիտեները պարտադիր պետք է ունենան ՀՀԳ-ում հաստատված իրենց հակադոպինգային կանոնները: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։