Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստվելու և մասնակցելու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել։ Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը՝ հրապարակելով պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրերը։
Ֆինանսավորման նպատակը Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ապահովումն է։
Նշվում է՝ չծախսված գումարի վերջնական, տարվերջյան մնացորդը պետք է վերադարձվի ՀՀ պետական բյուջե ոչ ուշ, քան 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։