Մեկ տարի անց՝ 2021 թվականի հուլիսի 23-ին, պետք է տրվի Տոկիո- 2020-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսով։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը :
Կարճ ջրերի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, ճապոնուհի Ռիկակո Իկեեն երկրպագուներին կոչ է արել աջակցել մարզիկներին՝ օլիմպիական խաղերի դժվարին ճանապարհին: Լողորդուհին վերջերս է հաղթահարել լեյկոզը և դեռ հույս ունի մրցել նաև տանը՝ Տոկիոյի մարզահանդեսում:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային մարզաձևերի ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին, հովանավորներին:
Նա նշել է, որ առանց այդ աջակցության հնարավոր չէր կայացնել խաղերը հետաձգելու պատմական որոշումը: