22.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

    🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

    🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

    La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

    🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

    Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

    🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

            🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

            🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

            La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

            🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

            Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

            🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Ճապոնական մարտարվեստի հայկական ելևէջները». ArmSport-ը՝ Երևանում կայացած Ֆուդոկան կարատեի մեծ մրցաշարի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Կարատե
                  06.05.23 / 00:51
                  0

                  Մարդկանց մեծամասնության շրջանում ձևավորվել է կարծրատիպ, ըստ որի, մարտարվեստը դաժանության քարոզ է: Իհարկե, այդ պնդումը հեռու չէ իրականությունից. խառը մենամարտերի` MMA և UFC մրցաշարերը նյարդերից թույլ մարդկանց համար չեն, քանի որ օգտագոնում զարգացող իրադարձություններն ուղեկցվում են սարսափազդու հարվածներով: Կոպիտ ասած՝ բակային կռվին տրվել են մարզական էլեմենտներ ու անուն, ու դա վերածվել է սպորտաձևի:

                  Կարատեն ու դրա ենթատեսակները, բնավ, չեն համապատասխանում վերոնշյալ սպորտաձևերի սկզբունքներին: 80-ական և 90-ական թվականներին հաճախակի եթեր հեռարձակվող արևելյան մարտաֆիլմերի հերոսները մեզ սովորեցնում էին, որ կարատեն դա զուտ միմյանց ծեծելու մասին չէ: Կարատեն սերտորեն կապված է ոչ միայն ֆիզիկական գերազանց պատրաստվածության հետ. այն նաև մարզում է մարդու ոգին: Ուստի, եթե դուք ձեր շրջապատում ունեք մարդ, որն ասում է «երեխայիս տալիս եմ կարատեի, որ բակում իրեն բան ասող չլինի», ասացեք «OK JAN», շրջվեք ու գնացեք:

                  Կարատեն որպես արվեստ գնահատողների համար 2023 թվականի գարունը հատկանշական էր. ոլորտի լավագույններն էին եկել Երևան: Հայաստանի մայրաքաղաքում կայացավ Ավանդական Կարատեի միջազգային՝ «Ararat Cup»-2023 մրցաշարը 8 երկրի 13 կազմակերպությունների մասնակցությամբ: ArmSport-ը հետևել է մրցաշարին, գնացել է դրա անցկացման հետքերով, զրուցել է ոլորտի ղեկավարների հետ, փորձել է վեր հանել խնդիրները և հեռանկարները:

                  Ի՞նչ է կարատեն

                  Նախ փորձենք հասկանալ՝ ինչ է կարատեն: Այն ճապոներենից թարգմանաբար նշանակում է «դատարկ ձեռքի ճանապարհ»: Սկզբնական շրջանում Ծագող արևի երկրում մարտարվեստի նկատմամբ կար անվստահություն. Կարատեի «Լուսավորիչը» Գիչին Ֆունակոշին էր, որն ամբողջ կայսրությունով մեկ տարածում էր մարտարվեստի ուսմունքը։ 1922 թվականին Ճապոնիայի կրթության նախարարը Կեյո համալսարանում թույլ տվեց բացել առաջին կարատե ակումբը: 10 տարի անց արդեն այդպիսի ակումբներ կային Ճապոնիայի համալսարաններից շատերում։

                  Կարատեի ոլորտում ավանդապահ մարդիկ են, փոփոխություններ առանձնապես չեն սիրում. Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ մարզաձևի համաշխարհային ֆեդերացիան  ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ ոճերը՝ Շոտոկան, Շիտո-րյու, Գոջյու-րյու, Չյոջուն Միյագի և Վադո-րյու: 1980 թվականին այս «ընտանիքը» համալրվեց ևս մեկ ձևով (այդ մասին՝ ստորև): Ֆունակոշին կարատե-դո բառի «կարա»-ին» տալիս է հետևյալ մեկնաբանությունը.

                  «Այն մարդու ներսը մաքրում է եսասիրությունից և չար մտքերից։ Միայն մաքուր խղճով և մտքերով պարապողը կարող է հասկանալ իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը»։ Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարևորն է:

                  Ֆուդոկան կարատեն ու Երևանը

                  Խորհրդային միության ժամանակ բոլորը լարված ու կլանված դիտում էին Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմերը (ժամանակին հայերի մի ստվար զանգվածի համար նույն ինքը՝ Բռուս Լինը), սակայն ճապոնական մարտարվեստների ամենահայտնի վարպետը գործածում էր ոչ միայն ավանդական կարատե ոճը: Նույնը վերաբերում է, ի դեպ, նաև Ջեկի Չանին: 80-ականների վերջից մարտարվեստների կենտրոններ սկսեցին բացվել Միության տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում: 90-ականներին երեխային կարատեի «խմբակ» ուղարկելը նույնքան մոդայիկ էր, որքան ունենալ «փոխանցման տուփով» հեծանիվ կամ լսել Bakcstreet Boys:

                  Սնկի պես տարածվող «եսիմ ինչ կարատե» անունով մարզադպրոցները ունենում էին կարճ կյանք: Այն եզակիներից մեկը, որն այն ժամանակվանից պահպանում է իր գոյությունը (դեռ ավելին՝ զարգանում է), Ֆուդոկան կարատե-դո ավանդական կարատեն է Հայաստանում: Շենգավիթ համայնքի մարզադպրոցում, կենցաղային բարդագույն պայմաններում տասնյակ երեխաներ ու պատանիներ ուսանում էին ավանդական կարատե: Հայաստանյան Ֆեդերացիայի նախագահ, այս պահին արդեն սև գոտի 8-րդ դան Կարեն Ավետիսյանը ոչ միշտ էր անցկացնում մարզումները, բայց հատկապես նրա մարզումներն էին համարվում ամենակոշտն, ու միևնույն ժամանակ, ամենաարդյունավետը: Աշակերտների շրջանում հատկապես նպատակասլաց էր Հունան Ավետիսյանը:

                  Անվանի Կարեն Ավետիսյանի որդին պարտավոր էր լինել լավագույնը. ազգանունը պարտավորեցնող էր: Վաղ տարիքում վաստակելով իր առաջին սև գոտին, Հունանը հասկացավ, որ առաջ գնալու և զարգանալու համար միայն Հայաստանը իրեն քիչ է. անհրաժեշտ էր «ասպատակել» նախ տարածաշրջանը, ապա նաև՝ ամբողջ աշխարհը: Այդպես նա հայտնվեց Իսպանիայում, որտեղ էլ գնաց հոր հետքերով ու գլխավորում է Ֆուդոկան Կարատե Դո ֆեդերացիան: «Ինչո՞ւ չկազմակերպել միջազգային մրցաշար Երևանում»․ լեհ գործընկերների գաղափարն ու առաջարկը շատ համահունչ էր Հունան Ավետիսյանի վաղեմի ցանկության հետ։

                  «Երբ Մակեդոնիայում 2022 թվականի աշխարհի առաջնության շրջանակում հանդիպեցինք, նրանք առաջարկեցին Ararat Cup մրցաշար անցկացնել Երևանում: Նախկինում նրանք Երևանում նման մրցաշար անցկացնելու փորձ ունեցել էին: Հարկավոր էր կապվել Ֆուդոկան կարատեի ենթաձևի հիմնադիր, Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր նախագահ Իլյա Յորգայի հետ: Անվանի մասնագետը թեպետ նշեց, որ չի կարող այցելել իր սիրելի Հայաստանը (Յորգան բազմաթիվ սեմինարներ է անցկացրել Երևանում-խմբ.), բայց տվեց իր անվերապահ թույլտվությունը: Յորգայի «օրհնությունը» մի շարք դռներ բացեց մեզ համար», — ArmSport-ի հետ զրույցում ասում է Հունան Ավետիսյանը:

                  Ֆուդոկանի Հայաստանյան Ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանը մտավախություն ուներ մեր երկրում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, բայց հենվելով հյուրասիրության պոտենցիալին, որը հատուկ է մեր ազգին, մրցաշարի անցկացմանը տրվեց կանաչ լույս: Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմը բարեհաջող դուրս եկավ բարդ իրավիճակից:

                  «Ժամանակը շատ քիչ էր, բայց այն կար: Իմ խորհին համոզմամբ, ոչ մի միջոցառում անթերի չի լինում: Փորձը ցույց տվեց, որ կարող ենք հանպատրաստից նման կարգի միջոցառում անցկացնել: Սա, իհարկե, թիմի միահամուռ ջանքերի, ձգտման և ցանկության արդյունքն է», — հպարտանում է Կարեն Ավետիսյանը:

                  Մարզական այս տոնին մասնակցելու և ներկա գտնվելու համար Երևան էին ժամանել բազմաթիվ հյուրեր, որոնք Հունան Ավետիսյանի խոսքով շատ գոհ են մնացել ամեն ինչից: Մասնավորապես՝ Իսրայելի ներկայացուցիչները խոստացել են հաջորդ տարի Հայաստան գալ նվազագույնը 30 հոգանոց պատվիրակությամբ: Մրցաշարի անցկացման վրա, սակայն, ստվեր ընկնելուց Հունան Ավետիսյանն ու մնացածը չկարողացան խուսափել: Տարածաշրջանում, ու մասնավորապես Հայաստանում ստեղծված բարդ պայմանների պատճառով Երևան չեկան Ռումինիան, Բելառուսը, Ուզբեկստանը և մի շարք այլ երկրներ: Շատերը զուտ վախեցան: Ցավալին այն է, որ նրանց վախին ոչ մի կերպ հնարավոր չէ հակադարձել՝ զուտ համոզելով:

                  Ֆուդոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Անդրեյ Կորոլյովը նույնպես Երևանում էր և մրցաշարի անցկացման գաղափարն ու իրագործումը դրական է գնահատում: Նրա խոսքով, միջոցառում անցկացնելը, հատկապես միջազգային մասշտաբի, հեշտ չէ: Կորոլյովը հատուկ շնորհակալություն է հայտնում Կարեն Ավետիսյանին և Հունան Ավետիսյանին, որոնք շարունակում են մեծ աշխատանք կատարել ֆուդոկանի զարգացման գործում: Պատվավոր նախագահն ասաց, որ ժամանակին մեծ խոչընդոտներ էին ստեղծվում մարզաձևով զբաղվելու ընթացքում, իսկ հիմա ամեն ինչ այլ է․

                  «Կարատեն սկսում է մեծ մասսայականություն վայելել. սա լավ նորություն է: Եթե ​​իմ երիտասարդության տարիներին այս սպորտաձևն արգելված էր, այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Այսօր արդեն հնարավոր է դառնալ օլիմպիական չեմպիոն այս մարզաձևում: Ուրախ եմ, որ կարատեին մենամարտի պես չեն վերաբերվում։ Ի վերջո, կարատեն մարտարվեստ է՝ իր հարուստ պատմությամբ ու փիլիսոփայությամբ»։

                  Կարեն Ավետիսյանի կարծիքով 90-ականների հետ համեմատած կա մարզաձևի հետաքրքրության նահանջ, սակայն դա վերաբերում է վերջին 3-4 տարվան:

                  «Երկրում գործող ցանկացած ոլորտ իր վրա կրում է տիրող իրավիճակի ազդեցությունը, մենք էլ բացառություն չենք: Ֆուդոկանի տեմպերը համահունչ են երկրի տեմպերին: 2020-թ սկզբներից երկիրը անցնում է համաճարակի և պատերազմի միջով, նորմալ  է, որ բնականոն տեմպից դուրս ենք մնացել, բայց մցաշարի անցկացումը ցույց տվեց, որ ֆուդոկանցիները պահպանել են մարտական ոգին, չեն վհատվել՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ»:

                  Խոսելով երկրում տեղի ունեցող իրադարձություններից, Հունան Ավետիսյանը պնդեց, որ մարտարվեստի, մասնավորապես, կարատեի տիրապետելը կենսական անհրաժեշտություն ունի:

                  «Ես կարծում եմ յուրաքանչյուր տղա պիտի կռվել իմանա: Մենք այլընտրանք չունենք. մշտապես լարվածության մեջ ենք ապրում: Գոնե զինվորը պետք է կարողանա կռվել: Պարտադիր չէ կարատե: Շատ հաճախ պատերազմի դաշտում մենք հանդիպում ենք իրավիճակների, երբ գնում է ոչ թե զենքի, այլ ձեռքի ու ոտքի կռիվ: Ես շատ ուրախ կլինեմ, որ թե՛ ներքին զորքերը, թե՛ զինվորները, թե՛ պարզապես տղամարդիկ զբաղվեն արևելյան մարտարվեստներով: Յուրաքանչյուր տղամարդ պետք է կարողանա պաշտպանել իր տունն ու հայրենիքը», — պնդում է Հունան Ավետիսյանը:

                  Աղջիկներն ու կարատեն

                  Միայն տղաները չէ, որ պետք է զբաղվեն մարտարվեստով: Վաղուց կոտրվել է կարծրատիպը, որ մարտարվեստը կանացի սպորտ չէ: Այո, կանանց ըմբշամարտը կամ բոդիբիլդինգը ամենաակնահաճոն չէ, սակայն նույն ավանդական կարատեն, աղջիկների մատուցմամբ շատ էսթետ է: Հայաստանի բազմակի չեմպիոն Նարինե Մխիթարյանը պնդում է՝ նման սպորտաձևում գենդերային տարբերություն չկա:

                  «Ես մանկուց եմ զբաղվել ավանդական կարատեով: Այն ժամանակներից, մեր խմբում բազմաթիվ պատանի ու երիտասարդ աղջկներ կան: Կարատեով պարբերաբար զբաղվելը ստիպում է մարզավիճակ պահել ու, անհրաժեշտության դեպքում, թույլ է տալիս պաշտպանվել: Ի՜նչ իրավիճակ ասես, որ չի կարող պատահել կյանքում, չէ՞», — ժպիտով ասում է Նարինեն ու կոտրում ևս մեկ կարծրատիպ.

                  «Ես կարատե սպորտաձև «տեղափոխվել եմ» մարմնամարզությունից, որտեղ շատ հաճախ վնասվածքներ եմ ստացել: Կարատեում եմ արդեն 20 տարի, սակայն որևէ վնասվածք մինչև հիմա չեմ ստացել և շատ ուրախ եմ, որ տարիներ առաջ թակեցի հենց Ֆուդոկան Կարատեի մարզադպրոցի դուռը», — եզրափակեց Նարինե Մխիթարյանը:

                  Վնասվածքների թեման շարունակում է նաև Հունան Ավետիսյանը: Նրա խոսքով, hամաշխարհային ֆեդերացիայի նախագահ Իլյա Յորգան, լինելով բժիշկ, իսկ հետագայում նաև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաջ գիտակցում էր՝ ավանդական կարատեի շոտոկան ոճում շատ են վտանգավոր տարրերը: Նա զտեց այն ու ստեղծեց լրիվ նոր ոճ՝ անվանելով այն ֆուդոկան, որը թարգմանաբար նշանակում է «ամուր տուն»:

                  Ararat Cup մրցաշարի արդյունքները թույլ են տալիս ակնկալելու, որ մրցաշարը կկրի պարբերական բնույթ, և հաջորդ նմանանտիպ միջազգային մրցաշարարերին Երևան կգան ավելի մեծ թվով երկրների ավելի շատ ներկայացուցիչներ։

                  Հեղինակ՝ Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #օլիմպիական-խաղերԱվանդական-կարատեԿարատեՖուդոկան Կարատե
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի

                  13.02.26

                  ​Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է մրցույթի արդյունքները

                  26.12.25

                  📷 Հայ կարատեիստների փայլուն ելույթը Լեհաստանում. 12 մեդալ՝ Աշխարհի առաջնությունից

                  02.12.25

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  17.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

                  01:08 / 22.10.26

                  🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

                  01:01 / 22.10.26

                  🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  00:53 / 22.10.26

                  Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

                  23:40 / 21.10.26

                  La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

                  23:10 / 21.10.26

                  🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

                  22:39 / 21.10.26

                  Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

                  22:15 / 21.10.26

                  🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

                  21:51 / 21.10.26

                  Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

                  21:10 / 21.10.26

                  Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

                  20:40 / 21.10.26

                  Թանկ գնով տրված հաղթանակ․ Խվիչայից հետո ՊՍԺ-ն կորցրել է ևս երկու առաջատարի

                  20:10 / 21.10.26

                  📷 Բարսելոնան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ ՊՍԺ-ի երկրպագուների սկանդալային պաստառի պատճառով

                  19:10 / 21.10.26

                  Բարսելոնան հերթական կորուստն ունի Էլ Կլասիկոյից առաջ

                  18:20 / 21.10.26

                  Պետք չէ անընդհատ հիշեցնել պարտությունների մասին․ Կիվու

                  17:15 / 21.10.26

                  Արթուր Ղարիբյանը՝ հավաքականում խփած գոլի և Սպերցյանի խաղամակարդակի մասին

                  16:15 / 21.10.26

                  Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

                  15:20 / 21.10.26

                  Չեմ կարծում, թե որևէ մեկին ստվերում եմ թողել․ Դուեն ակնարկել է Յամալին

                  14:10 / 21.10.26

                  Կվարացխելիայի համար մրցաշրջանն ավարտվա՞ծ է․ ինչ է հայտնի վրացի ֆուտբոլիստի վնասվածքից

                  13:05 / 21.10.26

                  Նրանք խաղում միջինը 4 գոլ էին խփում, իսկ մենք բաց թողեցինք ընդամենը երկուսը. Լուիս Էնրիկե

                  12:20 / 21.10.26

                  Ո՛չ և վերջ. ինչպե՞ս Ռաֆինյան կտրուկ լքեց հարցազրույցի գոտին

                  11:20 / 21.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.