Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է խաղալ ԱԱ-2026-ում:
«Եթե նա այսպես շարունակի, կարծում եմ, որ հեշտությամբ կհասնի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ի վերջո, ամեն ինչ կախված է գլխից, մտածելակերպից։ Քանի դեռ նա հաճույք է ստանում։ Հաջորդ Աշխարհի առաջնությանը դեռ երեք տարի կա։ Աշխարհի այս առաջնությունում նա ցույց տվեց, որ կարող է լավ ֆիզիկական մարզավիճակում լինել»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Infobae-ն։
2022 թվականի աշխարհի առաջնությունում 35-ամյա Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: