Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի և հարձակվող Լիոնել Մեսսիի դերակատարությունների մասին աշխարհի 2022 թվականի առաջնությունում.
«Դարպասապահն ավելի կարևոր էր, քան Մեսսին: Նա կարևոր գնդակներ է որսացել, մի շարք 11-մետրանոցներ է հաղթել: Վճռորոշ խաղացողը դարպասապահն էր: Խաղերի ընթացքում նա գնդակ չէր որսում. եթե գնդակն ընթանում էր դեպի դարպասը, ապա գոլ էր գրանցվում, բայց երբ պետք էր վերջին րոպեին ցույց տալ իրեն, նա դա անում էր:
Ինձ համար Մեսսին ամենակարևորը չէր: Դի Մարիան հարձակման գծի ամենակարևոր խաղացողն էր: Նա բոլորից շատ աշխատեց ու խաղում էր հանուն Մեսսիի»,- ասել է Գատին El Chiringuto TV-ի եթերում:
Հիշեցնենք՝ Մարտինեսը ճանաչվեց ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահ, իսկ Մեսսին՝ լավագույն ֆուտբոլիստ: