Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի չեմպիոն դառնալուց հետո մեկ ամիս անց կիսվել է զգացողություններով։
«Արդեն մեկ ամիս է անցել, իսկ ես մինչև հիմա չեմ կարողանում դրան հավատալ։ Ինչ զգացինք, երբ վերջապես բարձրացրինք գավաթը, որը բոլորս այդքան ուզում էինք։ Իսկական խելահեղություն։
Ակնհայտ է, որ չեմպիոն լինելը հաճելի է, բայց ինչ լավ ամիս եմ ունեցել, որքան լավ հիշողություններ։ Շատ եմ կարոտում այդ ամենին։ Կարոտում եմ իմ թիմակիցներին, նրանց հետ ամենօրյա աշխատանքին, տակտիկական պարապմունքներին, մեր արած հիմարություններին․․․
Ինչ հաճելի էր տեսնելը՝ ինչպես է ընտանիքս ամեն օր վայելում այն, ինչ տեղի է ունենում։ Այդ զգացողություններն անմոռանալի են։ Ինչ հիանալի էր տեսնել մարդկանց, որոնք մեզ երկրպագում էին ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Արգենտինայում։
Աստված իմ, շնորհակալություն այդ ամենի համար։ Ինչպես ասել եմ, գիտեի, որ դու ինձ դա կտաս։ Այն, ինչ չէի կարող պատկերացնել մեր՝ տիտղոսը խելահեղ ձևով նշելն էր։
Դե արդեն մեկ ամիս անցել է․․․մենք աշխարհի չեմպիոն ենք»,- գրել է Մեսսին սոցցանցերի իր էջերում։