Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խոսել է ԱԱ-2022-ի մասին։
«Ընդմիջմանը խաղացողներիս ասացի, որ Ֆրանսիան աշխարհի առաջնության վատագույն թիմն է։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ ես դա ասել եմ այն ժամանակ, իսկ այնպես, Ֆրանսիան, իհարկե, հիանալի թիմ է։ Մենք ափսոսանք զգացինք, բայց ես միամիտ չեմ։
Խորվաթիայի հետ խա՞ղը բրոնզի համար. դա շատ-շատ բարձր մակարդակ էր մեզ համար։ Հաճախ թվում է, թե մոտ եք նպատակին, բայց իրականում շատ հեռու եք։ Վերականգնման մեկ օր պակաս ունեինք, ավելի քիչ հասանելի խաղացողներ ունեինք, դժվար էր։
Ամենակարևոր հաղթանակը, որը մենք տարանք աշխարհի առաջնությունում, մեր կոլեկտիվն է։ Մենք բոլորս եղբայրների պես էինք, որոնք այդ հինգ շաբաթներում միասին կռվում էին: Ամեն ինչ հիանալի էր՝ ներառյալ մեր երկրպագուների և արաբական աշխարհի բոլոր մարդկանց աջակցությունը:
Մենք ցանկանում էինք հաղթել Ֆրանսիային, տղաները խորասուզված էին այդ հանդիպման մեջ։ Ահա թե ինչու երբ մենք պարտվեցինք, տղաների դեմքերն այնքան տխուր էին։ Բայց մեր ձեռքբերումը ընդմիշտ կմնա»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: