Գուստավո Ալֆարոն հեռացել է Էկվադորի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
60-ամյա արգենտինացի մասնագետը Էկվադորի ազգային հավաքականը գլխավորում էր 2020 թվականի օգոստոսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում տարել է 12 հաղթանակ, կրել 9 պարտություն և 14 անգամ ոչ-ոքի խաղացել։
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Էկվադորի հավաքականը Նիդեռլանդների, Սենեգալի և Կատարի հետ նույն խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը։