Հայտնի է դարձել ազգային հավաքականների՝ 2022 թվականի լավագույն մարզչի անունը։
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիաների (IFFHS) վարկածով՝ լավագույն մարզիչ է ճանաչվել Լիոնել Սկալոնին, որի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը դարձավ ԱԱ-2022-ի հաղթող։ Նա հավաքել է 240 միավոր։
Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, որի թիմը ԱԱ-2022-ում դարձավ արծաթե մեդալակիր։ Նա 45 միավոր է վաստակել։ Եռյակը եզրափակել է Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին՝ 30 միավորով։
Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Զլատկո Դալիչը (Խորվաթիա) և Հաջիմե Մորիյասը (Ճապոնիա)։