Սերխիո Ագուերոն պատմել է, որ Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ում չեմպիոնությունը տոնելիս շատ է խմել։
Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն, իսկ «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը թիմի հետ է տոնել չեմպիոնությունը․
«Ես շատ էի խմում և ոչինչ չէի ուտում։ Մենք դարձել էինք աշխարհի չեմպիոն։ Եթե ինձ հետ պետք է ինչ-որ բան պատահեր, ապա թող պատահեր այնտեղ։
Լեոն բարկացել էր և ասում էր՝ «վե՛րջ տուր»։ Բայց ինչպե՞ս վերջ տայի։ Մենք աշխարհի չեմպիոն ենք, մենք այնքան երջանիկ ենք»,- ասել է Ագուերոն Twitch-ի եթերում։