Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ անգլիական ակումբը խաղացողի համար պահանջում է 65 միլիոն եվրո։ Իսկ իտալական «Յուվենտուսը» պատրաստ է վճարել այդ գումարը։
23-ամյա կիսապաշտպանն Արգենտինայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ 2022-ում։
Մակ Ալիսթերի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։