«Չելսին» աշխատում է «Բենֆիկայից» Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի վրա:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում «Բենֆիկայի» հետ 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
Հրաժարագնի կետն ակտիվացնելու փոխարեն «Չելսին» պատրաստ է խոշոր գումար առաջարկել խաղացողի համար, սակայն «Բենֆիկան», ինչպես նախկինում, շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է վճարել 120 միլիոն եվրոամբողջությամբ, որը նշված է պայմանագրի մեջ։
Ֆերնանդեսն արդեն համաձայնել է տեղափոխվել «Չելսի»:
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ առաջարկ չեն արել Էնցոյի համար։
Այս մրցաշրջանում արգենտինացին «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: