Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների վարկանիշը, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել 2022 թվականին։
Տրանսֆերային արժեքում ամենաշատը կորցրել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի տրանսֆերային արժեքը նվազել է 45 միլիոն եվրոյով՝ 100 միլիոնից հասնելով 55 միլիոնի։
Թոփ 10-ն այս ցուցանիշով ունի հետևյալ տեսքը․
1. Ռոմելու Լուկակու ( -45 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 55 մլն, Ինտեր).
2-3. Ստեֆան դե Վրեյ (-30 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 15 մլն եվրո, Ինտեր)
2-3. Մարկուս Ռեշֆորդ (-30 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 55 մլն եվրո, Մանչեսթեր Յունայթեդ)
4-10. Յուսեֆ Էն-Նեսիրի (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 15 մլն եվրո, Սևիլիա)
4-10. Մեմֆիս Դեպայ (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 20 մլն եվրո, Բարսելոնա)
4-10. Անտուան Գրիզման (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 25 մլն եվրո, Ատլետիկո)
4-10. Տիմո Վերներ (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 25 մլն եվրո, ՌԲ Լայպցիգ)
4-10. Մարկոս Լյորենտե (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 35 մլն եվրո, Ատլետիկո)
4-10. Ռաֆայել Վարան (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 40 մլն եվրո, Մանչեսթեր Յունայթեդ)
4-10. Ջեյդոն Սանչո (-25 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 60 մլն եվրո, Մանչեսթեր Յունայթեդ)