Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը պատմել է՝ ինչպես է առաջին անգամ հանդիպել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Շատ էի նյարդայնանում, ձեռքերս դողում էին։ Ես շատ ամաչկոտ տղա եմ, շատ էի նյարդայնանում։ Բայց հետո հասկացա, թե նա որքան համեստ է։ Մենք եկանք, նա ընթրում էր։ Մոտեցա սեղանին, որ բարևեմ։ Ձեռքերս դողում էին, քրտնել էի, բայց հիանալի ժամանակ էր»,- պատմել է Մակ Ալիստերը B/R Football-ի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ Արգենտինան դարձավ ԱԱ-2022-ի չեմպիոն։