Անխել դի Մարիան պատասխանել է Ադիլ Ռամիին, որը վերջերս քննադատել էր Էմիլիանո Մարտինեսին։
«Տրուայի» պաշտպանը, որը 2018 թվականին Ֆրանսիայի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի դարպասապահի մասին ասել էր հետևյալը․ «Ֆուտբոլի աշխարհի ամենամեծ ապուշը և ամենաատելի մարդը։ 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն դարպասապահը Բունուն է»:
Դի Մարիան պատասխանել է ֆրանսիացուն․ «Դիբուն աշխարհի լավագույն դարպասապահն է։ Ուրիշ տեղ լաց եղիր»։